Այսօր «Ակումբ» կենտրոնում կայացավ «Գրանիշ» գրական հանդեսի նոր համարի շնորհանդեսը: Այս համարը կոչվում է «Գրանիշ խուժանական» և ներկայացնում է հայ և համաշխարհային գրականության մեջ էրոտիզմի իրացման տարբեր ձևերն ու դրա հանդեպ հասարակության վերաբերմունքը պատմական դինամիկայի մեջ: Համարը լույս է տեսել «Գրանիշ» գրական ակումբի և «Անտարես» հրատարակչության գործակցությամբ:
Կայացավ նաև գրականության ոլորտը լավագույնս ներկայացրած և լուսաբանած լրագրողների, լրատվամիջոցների պարգևատրություն:
Արդի գականությունը լավագույնս լուսաբանելու համար շնորհակալագիր տրվեց նաև «Իրատես de facto»-ի մեր թղթակից Արմինե Սարգսյանին:
Տարոն ԻՇԽԱՆՅԱՆ